Քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող 3 սովորություն

Տաք վիճակում որեւէ բան ուտելու եւ խմելու սովորությունը

Գիտությանն առայժմ հայտնի չեն քաղցկեղի զարգացման ստույգ պատճառները. այս գործում իր դերակատարումն ունի ինչպես ժառանգականությունը, այնպես էլ կենսակերպը, պնդում են որոշ ուռուցքաբաններ:

Ամերիկյան հանրային սննդի միության մասնագետները նշել են մի քանի ամենօրյա սովորությունների մասին, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը, գրում է med.news.am:

Տաք վիճակում որեւէ բան ուտելու եւ խմելու սովորությունը

Տաք ճաշատեսակները եւ ըմպելիքները ավելի վտանգավոր են, քան կարող եք պատկերացնել: Մարդկանց շրջանում, որոնք տաք վիճակում են որեւէ բան ուտում եւ խմում, մեծանում է կերակրափողի եւ բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները կոչ են անում չխմել այն թեյը եւ չուտել այն ճաշատեսակը, որոնց ջերմաստիճանը 60 աստիճանը գերազանցում է:

Ամեն օր միս ուտելու սովորությունը

Մեծ թվով հետազոտություններ ցույց են տվել կարմիր մսի եւ քաղցկեղի զարգացման հավանականության միջեւ կապը: Կարծիք կա, որ ամեն օր կարմիր միս եւ հատկապես դրա վերամշակման արտադրանք ուտելու սովորությունը 43 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը, այդ թվում քաղցկեղի հետեւանքով:

Վերամշակված մսամթերքի մեջ առավել վնասակար նյութը նատրիում նիտրատն է, որը 4 անգամ մեծացնում է աղեստամոքսային տրակտի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Գիշերը չքնելու սովորությունը

Ոչ լիարժեք քնելը եւ մինչեւ ուշ գիշեր զարթուն մնալու սովորությունը նպաստում են մելատոնին հորմոնի անբավարար արտադրմանը, որը պատասխանատու է մարդու օրական բնական ռիթմերի համար: Հետազոտողներից շատերը հենց դրա պակասի հետ են կապում օրգանիզմում որոշ ուռուցքային պրոցեսների զարգացումը: Ուռուցքաբանների կարծիքով մելատոնին հորմոնի պակասը, մասնավորապես, մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: