Լոնդոնի քաղաքապետը Թրամփին «6,3 ֆուտանոց երեխա» է անվանել

Երկու քաղաքական գործիչների միջեւ լեզվակռիվն արդեն մի քանի տարի շարունակվում է

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը հերթական անգամ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով «6,3 ֆուտանոց երեխա Սպիտակ տնից», հաղորդում է The Guardian-ը:

«Բոլոր նրանց համար, ում հեռախոսը միացրած է, կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, եթե 6,3 ֆուտանոց երեխան Սպիտակ տնից գրի ինձ»,- կատակել է Լոնդոնի քաղաքապետը:

Երկու քաղաքական գործիչների միջեւ լեզվակռիվն արդեն մի քանի տարի շարունակվում է:

Մեծ Բրիտանիա վերջին այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հետեւյալ գրառումն էր կատարել.

«Սադիկ Հանը սարսափելի աշխատանք է կատարել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, նա անտանելի է, բացարձակ անհաջողակ, որը պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների, այլ ոչ թե ինձ վրա»: