Ֆինլանդիայում պետությունը քաղաքացիներին կվերադարձնի 3 միլիարդ եվրո գանձված հարկերից։ hraparak.am-ի փոխանցմամբ՝ YLE լրատվական գործակալությունը հայտնել է, որ այս տարի պետությունը հավաքել է մոտ 3 միլիարդ եվրո ավելի գումար, քան անհրաժեշտ է իրեն, եւ դա հետ կվերադարձնի քաղաքացիներին որպես Սուրբ Ծննդյան նվեր։
Պարբերականը նշում է, որ Ֆինլանդիայում ձեւավորվել է յուրատեսակ ավանդույթ։ Քաղաքացիները ողջ տարվա ընթացքում վճարում են պահանջվածից ավելի հարկեր, որոնք կուտակվում են, եւ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներից առաջ պետությունը հետ է վերադարձնում։ Եվ ահա արդեն այս տարվա դեկտեմբերի 11-ին պետությունը շարքային ֆինլանդացիներին հետ կվերադարձնի 2017-ի ընթացքում վճարած ավելի հարկերը։
Ի դեպ, հաջորդ տարի պետությունը փոխում է հարկային ներդրումների իր քաղաքականությունը եւ հավելյալ հարկերի վերադարձը կարող է իրականացվել արդեն օգոստոս ամսին։
0Comments