Պատերազմը չպետք է սովորական երևույթ դառնա. Զելենսկի

ենք պետք է հիշենք այդ սարսափելի տարիները և այն մարդկանց սխրանքները, որոնք պաշտպանել են մեր երկիրը

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատերազմն ուկրաինացիների հաջորդ սերնդի համար սովորական երևույթ չդառնա: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրիաինայում Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի օրը:

«Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը մեր տներ ներխուժեց, դրանից ի վեր գրավել է Ուկրաինայի ամբողջ տարածքը: Այն մտել է յուրաքանչյուր ընտանիք, առնչվել յուրաքանչյուր մարդկային ճակատագրի հետ: Մենք պետք է հիշենք այդ սարսափելի տարիները և այն մարդկանց սխրանքները, որոնք պաշտպանել են մեր երկիրը»,- ասել է Զելենսկին՝ հիշատակելով 1941-ի հունիսի 22-ին Կիևի ռմբակոծությունը:  

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ պատերազմը միայն արյուն, վիշտ և տառապանք է բերում:

78 տարի առաջ այս օրը գերմանական զորքերը, խախտելով 1939 թվականին կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին համաձայնագիրը, ներխուժել են ԽՍՀՄ: Նույն օրը Խորհրդային Միությանը պատերազմ են հայտարարել Ռումինիան և Իտալիան: