Արգենտինական ֆուտբոլի նախկին աստղ, 64-ամյա Մարիո Կեմպեսը Արգենտինայի հավաքականին հորդորել է հրաժարվել Լիոնել Մեսիից, քանի որ նրա ներկայությունը վնաս է տալիս թիմին։
«Կախվածությունը Մեսիից խնդիր է, քանի որ թիմը զգում է, որ պետք է գնդակը փոխանցի նրան։ Դա ցույց է տալիս բնավորության պակաս։
Արգենտինան պետք է հանգստանա Մեսիից։ Առանց նրան կհայտնվեն նոր աստղեր»,- Արգենտինաի հավաքականի նախկին խաղացողի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Հիշեցնենք, որ Բրազիլիայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությունում Արգենտինայի հավաքականը 0։2 հաշվով պարտվել է Կոլումբիային, 1։1 հաշվով է խաղացել Պարագվայի հետ։ Հունիսի 23-ին արգենտինացիների մրցակիցը կլինի Քաթարը, գրում է NEWS.am SPORT:
0Comments