Կրքոտ համբույր եւ սեւ բիկինի

Ավելի վաղ Վերա Բրեժնեւան լուսանկար է տեղադրել, որում ոսկեգույն զգեստ է կրում

Վերա Բրեժնեւան հաճախ է հանգստանում Իտալիայում. այս անգամ 37-ամյա երգչուհին կանգ է առել Ֆորտե դեյ Մարմիում, ուր չորս տարի առաջ տեղի է ունեցել իր ու Կոնստանտին Մելաձեի հարսանիքը։

Վերա Բրեժնեւան լողացել է լողավազանում՝ երկրպագուներին ցնցելով իր կիսամերկ, թաց մարմնով ու կրքոտ համբույրով։ Նա անկեղծ տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է դանդաղեցված ձեւով։ Արտիստը սեւ բիկինի է կրում։

Երկրպագուները սիրելի երգչուհուն հաճոխոյախոսություններ են շռայլել՝ հատկապես ընդգծելով նրա երիտասարդությունն ու գեղեցկությունը, ինչպես նաեւ իդեալական կազմվածքը. «Ինչպես միշտ, հիասքանչ ես», «Խելահեղ գեղեցիկ», «Իսկական կին», «Կարծես թե բոլորը կրկին համբուրել են հեռախոսի էկրանը», «Վերա, դուք ինչպես միշտ հիասքանչ տեսք ունեք», «Սուպեր սեքսուալ։ Հարգանքներս, Վերա։ Դուք հիանալի կազմվածք ունեք», «Ահա՝ ինչ է նշանակում, երբ ամուսինը սիրում է... Յուրաքանչյուր օր ավելի լավն ու գեղեցիկ»...

Ավելի վաղ Վերա Բրեժնեւան լուսանկար է տեղադրել, որում ոսկեգույն զգեստ է կրում։ Աստղը ներկայացել է առանց ներքնազգեստի։ Այսպիսի լուսանկարին չեն կարողացել անտարբեր մնալ ոչ միայն երգչուհու երկրպագուները, այլեւ նրա  կոլեգաները։ Շոումեն Մաքսիմ Գալկինը հավանել է լուսանկարը։ Բացի Ալլա Պուգաչովայի ամուսնուց՝ արտիստի լուսանկարը գնահատել են Նատալյա Պոդոլսկայան, Նյուշան, Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը, Սվետլանա Լոբոդան եւ Նիկոլայ Բասկովը։