Գյումրիում գազի արտահոսքից առաջացած հրդեհից կրպակ է այրվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ
Հրդեհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն հունիսի 21-ին, ժամը 16:07-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում` կրպակում, տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:41-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են կրպակի ներքին երեսպատման փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 10 քմ), սառնարանը, գազօջախը և 2 աթոռ՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: