Քիմ Քարդաշյանի հանգիստը՝ Կոստա Ռիկայի ափերին

38-ամյա հայազգի աստղը շլացնող տեսք է ունեցել լողափին, որտեղ շրջել է սև լողազգեստով՝ ի ցույց դնելով բարեմասնությունները

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ավագ դստեր, քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի, նրա նախկին զուգընկերոջ և երեք երեխաների հետ իր հանգիստն է վայելում գեղատեսիլ Կոստա Ռիկայում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հայազգի աստղը շլացնող տեսք է ունեցել լողափին, որտեղ շրջել է սև լողազգեստով՝ ի ցույց դնելով բարեմասնությունները:

Որոշ լուսանկարներում երևում է, որ Քարդաշյանը ջուրն է մտել 6-ամյա դստեր՝ Նորթի հետ, որի հետ շատ լավ ժամանակ է անցկացնում:

ԵՖՎՔվոցեՔ քՈՑԴՂՔՍ դողսքավեցոքոէս