«Բարսելոնան» «ՊՍԺ»-ին առաջարկել է 100 միլիոն եվրո և կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին Նեյմարի տրանսֆերի դիմաց: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Հայտնվում է, որ կատալոնական գրանդը Փարիզ իր առաջարկությունն ուղարկել է միջնորդի օգնությամբ, քանի որ չի ցանկանում անմիջական շփում ունենալ ֆրանսիական ակումբի հետ՝ կապված լարված հարաբերությունների հետ: Գործարքին օգնում են բրազիլացիների գործակալները: Ամեն ինչ ընթանում է ավելի լավ, քան կարելի էր պատկերացնել:
Ամենայն հավանականությամբ տրանսֆերն առաջիկայում տեղի կունենա:
0Comments