Հայտնի է Վրաստանում տեղի ունեցածի մասով Վլադիմիր Պուտինի արձագանքը

Ռուսաստանցի պատգամավորների նկատմամբ հրահրված ռուսաֆոբիական սադրանքը, որը եղել է ծայրահեղականության տարրերով, գնահատվել է որպես վտանգավոր դրսևորում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Վրաստանում ռուսաստանցի պատգամավորների նկատմամբ տեղի ունեցածը: Այս մասին հայտնել է Պուտինի Խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանցի պատգամավորների նկատմամբ հրահրված ռուսաֆոբիական սադրանքը, որը եղել է ծայրահեղականության տարրերով, գնահատվել է որպես վտանգավոր դրսևորում»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի արդյունքում երկու կողմերում ել տուժածներ կան: