Զոհրաբ Մնացականյանը գոհ է Բոլթոնի հետ տեղի ունեցած քննարկումից

Քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

«Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկումից:

Քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը:

ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դեր է խաղում՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին»,- Twitter-ում գրել է Մնացականյանը: