Շուտով կգնամ Ֆեդերացիայի շենք և կփորձեմ Արթուր Վանեցյանի հետ համատեղ լուծումներ փնտրել

Մանկուց սիրել եմ ֆուտբոլը, երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով

 

ՀՖՖ Նախագահ Նարեկ Սամսոնյան

Դե քանի որ էսօրվանից ով, ինչ ուզում իրան հռչակում ա, ես էլ հայտնում եմ բոլորիդ հետևյալը.

Այս պահից ինձ հռչակում եմ ՀՖՖ նախագահ: ՀՖՖ նախագահ դառնալու համար ունեմ մի քանի կարևոր պատճառ և փաստարկ, որոնք խարսխված են ՀՀ Սահմանադրության կոնկրետ դրույթների վրա:

Թվարկեմ դրանցից ոմանք. մանկուց սիրել եմ ֆուտբոլը, երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով, այսօր էլ ունեմ բազմաթիվ մեծ նպատակներ և այդ նպատակները իրականություն դարձնելու գործիքներ և քանի որ մի խումբ մարդիկ ինձ համարում են նշածս ոլորտում գերպրոֆեսիոնալ և ՀՀ Սահմանադրությունն էլ (ինչպես Վահե Գրիգորյանի պարագայում) ինձ տալիս է լրիվ հնարավորությունները` այս պահից ինձ հռչակում եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Նախագահ: Շուտով կգնամ Ֆեդերացիայի շենք և կփորձեմ Արթուր Վանեցյանի հետ համատեղ լուծումներ փնտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Նարեկ Սամսոնյան