Այսօր՝ հունիսի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է քաղաքական հարցերը լուծելու մասով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մոտեցումների մասին:
«Նա տաղանդավոր մարդ է, ես հիշում եմ, թե ինչպես էր նա Մոկսվայում ՈւՀԱ-ում ելույթներ ունենում, դա ծիծաղելի էր: Սակայն այն, ինչը մենք հիմա տեսնում ենք, ծիծաղելի չէ: Սա կոմեդիա չէ, սա տրագեդիա է»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքերով, եթե Զելենսկին հայտնվել է նախագահի աթոռին, պետք է լուծի խնդիրները: Մասնավորապես Պուտինի խոսքերով, նա պետք է մտածի Դոնբասում իրավիճակը կարգավորելու մասին:
0Comments