«Այաքսը» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչի հետ

Տեն Հագը «Այաքսը» գլխավորում է 2017թ․ դեկտեմբերից

Հոլանդիայի չեմպիոն եւ գավաթակիր Ամստերդամի «Այաքսը» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա հոլանդացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Տեն Հագը «Այաքսը» գլխավորում է 2017թ․ դեկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմն ավարտված մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ երկու հանդիպումների արդյունքում պարտվեց Լոնդոնի «Տոտենհեմին»։