2019 թ. մայիսին անշարժ գույքի գործարքները աճել են 17.8 տոկոսով

Մարզերի քաղաքներում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.5 %-ով

2019 թվականի մայիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել 17.8 %-ով:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ 9.9 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.5 %-ով: