«Ֆուլ հաուսի» ավարտից հետո Գոռը որոշել է ժամանակը զուր չվատնել և երաժշտական կարիերային նոր թափ տալ

Հակոբյանի գունեղ տեսահոլովակը, կնոջ աջակցությունն ու հերոսուհի չունենալու պատճառը

Ամառային ռիթմեր ու գունեղ տեսահոլովակ․ երգիչ, դերասան Գոռ Հակոբյանը խոստանում է հետաքրքիր նոր աշխատանք հանձնել երկրպագուների դատին: 1 տարվա ընդմիջումից հետո Գոռը նոր տեսահոլովակ է նկարահանել, որի ընթացքին հետևել է Tert.am Life-ն ու ներկայացնում է առաջին մանրամասներն ու բեքսթեյջ լուսանկարները:

«Ֆուլ հաուսի» ավարտից հետո Գոռը որոշել է ժամանակը զուր չվատնել և երաժշտական կարիերային նոր թափ տալ: Սիթքոմի գործընկերները՝ Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանն ու Գարիկ Սեփխանյանը որոշել էին նրան մենակ չթողնել ու նկարահանման հրապարակում էին, դե իսկ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նկարահանման հրապարակում էր՝ որպես նախագծի պրոդյուսեր:

«Չեմուչում» կոչվող երգի հեղինակն ու գործիքավորողն ինքն է: Ասում է՝ 1 տարի է՝ այս երգն իր համակարգչում էր, սակայն միայն հիմա հասունացավ այն լսարանին ներկայացնելու պահը: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է:

 

Գոռ

Թե ինչու 1 տարի տեսահոլովակ չէր ներկայացնում, Գոռը նախ կատակեց, որ գումար չուներ, հետո բացատրեց, որ համապատասխան երգի պակաս ուներ: Նրանից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչու էր այս երգը 1 տարի պահել համակարգչի մեջ․«Եթե ասեմ զբաղվածությունս էր խնդիրը, կեղծ կլինի, որովհետև ցանկության դեպքում ամեն ինչ հասցնում ես: Իրականում հարմար երգ չունեի: Իմ համակարգչում միշտ կարելի է գտնել նոր երգեր, կիսատ մնացած նախագծեր, որոնք պարբերաբար բացում եմ, լսում, նորից փակում: «Չեմուչումն» անընդհատ լսում էի և մի կողմ դնում: Ի վերջո, որոշեցի հենց այս երգը թոսղարկել, քանի որ ռիթմերն ամառային են ու դինամիկ»:

Գոռի խոսքով՝ իր նպատակը լավ երգ ու տեսահոլովակ ունենալն է, որն իր թիմի շնորհիվ կարող է կյանքի կոչել: Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի: Երգիչն այն բնութագրեց որպես գունեղ, պարային տեսահոլովակ, որի համար շատ գեղեցիկ տաղավարներ են պատրաստվել: Այս հարցում երգչին օգնել է կինը՝ Հրանուշը, որը ստեսղծագործական ամբողջ ընթացքում իր կողքին է եղել։

«Քանի որ տանն եմ աշխատում, Հրանուշն ամբողջ ընթացքից տեղյակ է: Ընդհանուր առմամբ՝ հավանել է երգը: Միասին ենք ընտրել տաղավարի գույներն ու իմ հագուստը: Ես ընտրում եմ հագուստը, ինքը նայում է և տալիս իր գնահատակը: Փառք Աստծո, մեր ճաշակները համընկնում են»,- ասաց նա:

Գոռ

Տեսահոլովակը հերոսուհի չունի, Գոռի կարծիքով՝ այս տեսահոլովակի համար հերոսուհի ընտրելու գործը բավականին բարդ կլիներ, բայց այդ, իր խոսքով՝ խուսափել են ստանդարտ սյուժեից․ «Մի քիչ պրոբլեմատիկ էր գտնել այս երգի հերոսուհուն: Բառերն այնպիսին են, որ հերոսուհի ունենալու դեպքում պետք է շատ բոմբ մեկին ընտրեինք: Հայաստանում շատ լավի «դեֆիցիտ» կա: Նրանք, ովքեր, իմ կարծիքով կարող էին լինել գլխավոր հերոսուհու դերում, ունեն ինչ-որ ամբիցիաներ, կամակորություններ, ռայդերներ, իսկ շարքային ինչ-որ մեկին նկարահանելն այս անգամ տեղին չէր»:

Պարային ռիթմերն ու վերնագիրը հուշում են, որ երգը կեմերցիոն է: Գոռը չի հերքում այս փաստն ու շեշտում է, որ այն առավել լայն տարածում կգտնի երիտասարդների շրջանում, որովհետև «դիփ հաուս» ոճում է:

Ամփոփելով իր երաժշտական կարիերան՝ նա նշեց, որ այն հաջողված է համարում: Ասում է՝ դիտումներն առաջնային չի համարում, բայց դրանք վկայում են, որ իր աշխատանքները հետաքրքրություն են վայելում:

«Թողարկածս 5 երգն ունեցել են միլիոնավոր  դիտումներ՝ ամենաքիչը 6 մլն դիտում,  ունեմ երգեր, որոնք 13-15 մլն դիտում են ունեցել: Կարծում եմ, եթե հաջողություն չունենայի, այդքան դիտում չէր լինի: Ինձ շատ է դուր գալիս, երբ երգում եմ, մարդիկ ինձ հավասար սկսում են երգել: Ես ինձ չեմ համարում կայացած երգիչ, անում եմ իմ սիրած գործը, որը երկար տարիներ հոբբի էր, հետո դարձավ աշխատանք: Չեմ էլ ընկնում դիտումների, գումար աշխատելու հետևից: Ամեն ինչ անում եմ հաճույքի համար, եթե լինում է հաջողություն, լավ, եթե ոչ, նորմալ է»,- ասաց նա ու հավելեց, որ կորպարատիվներին էլ հիմնականում որպես երգիչ է հրավեր ունենում, նույնիսկ դժվարացավ հիշել, թե երբ է վերջին անգամ որպես հաղորդավար հրավեր ունեցել:

անգամ որպես հաղորդավար հրավեր ունեցել:

ցել: