Աֆրիկյան հյուսքեր եւ մեղմ ժպիտ

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը կիսվել է նոր լուսանկարով

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը կիսվել է նոր լուսանկարով ու ներկայացրել իր առօրյա կերպարը։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Տաթեւիկ Ադումյանը ջինսե տաբատ է կրում, որ համադրել է սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են աֆրիկյան հյուսքերը եւ արտահայտիչ դիմահադարդարումը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ադումյան

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին առօրյա հագուստ էր կրում՝ պատռված ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Ջերմ ողջույններ Պրահայից։ Ինչպե՞ս եք»,- մեկնաբանություններում գրել էր նա։