Գեւորգ Ղազարյանն առաջարկներ ունի չորս երկրներից

Հիմա ունեմ առաջարկներ Ղազախստանը, Հունաստանը, Կիպրոսը եւ Պորտուգալիան ներկայացնող ակումբներից

 

Պորտուգալական «Շավիշից» հեռացած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն ունի մի քանի առաջարկներ տարբեր երկրներից։ Այդ մասին 31-ամյա ֆուտբոլիստը պատմեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

«Հիմա ունեմ առաջարկներ Ղազախստանը, Հունաստանը, Կիպրոսը եւ Պորտուգալիան ներկայացնող ակումբներից։ Հայկական ակումբների հետ առայժմ չեմ կապվել։ Ցանկանում եմ ընդունել լավագույն որոշումը»,- նշեց Գեւորգ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2020-ի ընտրական փուլի հունիսյան հանդիպումներին եւ գոլերի հեղինակ դարձավ Լիխտենշտեյնի (3:0) եւ Հունաստանի (3:2) դեմ խաղերում: