«Արարատ-Արմենիան» կունենա պորտուգալացի նորեկ

Պորտուգալիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող թիմում 25-ամյա խաղացողն անցկացրել է 62 հանդիպում, խփել 5 գոլ

Պորտուգալական «Ֆամալիկաո» ակումբի պորտուգալացի պաշտպան Անգելո Մենեզեշը կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում», հաղորդում է Record-ը։

Պորտուգալիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող թիմում 25-ամյա խաղացողն անցկացրել է 62 հանդիպում, խփել 5 գոլ։

Հիշեցնենք որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի շվեդական ԱԻԿ-ի, որի արգելքը հաղթահարելու դեպքում, կմրցի իսլանդական «Վալյուրի» եւ սլովենական «Մարիբորի» զույգի հաղթողի հետ։

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ին կամ 10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-ին կամ 17-ին:  

Առաջին փուլից դուրս մնալու դեպքում, «Արարատ-Արմենիան»  պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ  կմրցի «Ֆերոնիկելի» (Կոսովո) - «Լինքոլն» (Ջիբրալթար) դիմակայության պարտվողի հետ: