ԱԻԿ-ին անցնելու դեպքում, «Արարատ-Արմենիան» կմրցի «Վալյուր» - «Մարիբոր» զույգի հաղթողի հետ

Որակավորման առաջին փուլում շվեդական ԱԻԿ-ի արգելքը հաղթահարելու դեպքում

ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Որակավորման առաջին փուլում շվեդական ԱԻԿ-ի արգելքը հաղթահարելու դեպքում, Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում կմրցի իսլանդական «Վալյուրի» եւ սլովենական «Մարիբորի» զույգի հաղթողի հետ։

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ին կամ 10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-ին կամ 17-ին, գրում է NEWS.am SPORT: