ԱՄՆ-ի Ջորջիա նահանգից Թայմիլ Բեյքերը դատարանի առջեւ կկանգնի ահաբեկչական սպառնալիքների հնչեցման մեղադրանքով, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ մեղադրանքը ուսուցչուհուն ներկայացվել է այն բանից հետո, երբ իր որդու, որը սովորում է տարրական դասարանում, ուսուցչուհու հետ զրույցում կինն ասել է, որ կպայթեցնի դպրոցը, եթե որդուն թույլ չտան բաց թողնել ուսումնական տարին:
Արդյունքում կնոջը կալանավորել են, իսկ ավելի ուշ գրավի դիմաց բաց թողել: Առաջիկայում կկայանա դատը:
Բեյքերի փաստաբանը նշում է, որ տվյալ արտահայտությունից հետո դպրոցը որւեէ միջոց չի ձեռնարկել, այիսնքն նրանք վստահ են եղել, որ դա էմոցիոնալ հայտարարություն էր, որը սպառնալիք չի պարունակում:
Այժմ Բեյքերը պայքարում է ավագ դպրոցում աշխատանքը չկորցնելու համար, սակայն ուսումնակսն հաստատությունը հրաժարվել է երկարացնել նրա հետ պայմնագիրը:
0Comments