Աղքատությունն ապրում է քո սրտում

Աղքատ մարդը հարցրեց Բուդդային. «Ինչու եմ ես այսքան չքավոր»

Աղքատ մարդը հարցրեց Բուդդային. «Ինչու եմ ես այսքան չքավոր»

Բուդդան պատասխանեց. «Դու բավարար չես տալիս ուրիշներին».

Աղքատն ասաց. «Բայց ես ոչինչ չունեմ».

Բուդդա. «Դու ունես ամենաքիչը 5 բան, որոնք կարող ես տալ».

«Քո դեմքը. Դու կարող ես ժպտալ, լինել ուրախ և երջանիկ …

Քո բերանը. Դու կարող ես բարի խոսքեր ասել, քաջալերեն մարդկանց, սփոփել նրանց…

Քո սիրտը. Դու կարող ես բացել քո սիրտը ուրիշների համար, կարող ես լինել անկեղծ, ճշմարիտ ու բարի…

Քո աչքերը. Դու կարող ես նայել ուրիշներին բարությամբ ու կարեկցանքով…

Քո մարմինը. Դու կարող ես սեփական աշխատանքով օգնել մյուսներին»:

«Տեսնո՞ւմ ես, դու բոլորովին աղքատ չես, աղքատությունն ապրում է քո սրտում»:

Երբեմն թվում է, որ իրավիճակը, որում մենք գտնվում ենք, ամենալուրջ խոչընդոտն է, բայց հաճախ խոչընդոտն այն է, ինչ մենք ինքներս ենք դնում մեր առաջ:

Հուսով ենք, որ այս առակը կարևոր հուշումներ տվեց Ձեզ: