Կլիմայի փոփոխությունը կարող է Ատլանտիկ օվկիանոսի անհետացման պատճառ դառնալ

4 տարի շարունակ մասնագետները կուսումնասիրեն կյանքի բոլոր ձեւերն ու 12 էկոհամակարգեր

Կլիմայի փոփոխությունը կարող է Ատլանտիկ օվկիանոսի անհետացման պատճառ դառնալ: Նման եզրակացության են եկել տարբեր երկրների գիտնականները, որոնք մասնակցում են iAtlantic նախագծին, հաղորդում է Oane-ը:

4 տարի շարունակ մասնագետները կուսումնասիրեն կյանքի բոլոր ձեւերն ու 12 էկոհամակարգեր, որպեսզի հասկանան, թե ինչպես են դրանք արձագանքում բնական աղետներին: Հայտնի է դարձել, որ օվկիանոսը կորցնում է թթվածինը, ինչպես նաեւ գիտնականները փորձում են ապաստան փնտրել, որտեղ կկարողանան փրկվել բնակիչները: Բացի այդ, կուսումնասիրվեն այն ոլորտները, որոնք հակված են աղտոտման մարդկանց գործունեության պատճառով:

Դրանից հետո փորձագետները կհրապարակեն արդյունքները, որպեսզի երկրների իշխանությունները կարողանան միջոցներ ձեռնարկել ջրային ռեսուրսը պաշտպանելու համար:

«Մենք հաճախ մոռանում ենք, որ հսկայական ծովային խորքերն ապահովում են Երկրի վրա կյանքի համար տարածքի 99%-ը»,- եզրակացրել է պրոֆեսոր Մյուրրեյ Ռոբերտսը: