Մերկելը պարզաբանել է, թե ինչու է վատ զգացել Զելենսկիի հետ հանդիպմանը

Մերկելն իրեն վատ էր զգացել այսօր, երբ կարմիր գորգի վրա կանգնած սպասում էր երկրների հիմներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ իր վատ զգալը բացատրել է ջրազրկմամբ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին նա խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես այդ պահից հետո խմել եմ ամենաքիչը երեք բաժակ ջուր: Ինձ դա պետք էր»,-ասել է կանցլերը՝ հավելելով, որ արդեն լավ է զգում իրեն:

Մերկելն իրեն վատ էր զգացել այսօր, երբ կարմիր գորգի վրա կանգնած սպասում էր երկրների հիմներին: