Հայտնի են MTV Video Music Awards մրցանակաբաշխության հաղթողները

Կինոյի լավագույն դերասանուհին է ճանաչվել երգչուհի Լեդի Գագան «Աստղը ծնվեց ֆիլմում, իսկ սերիալում լավագույն դերի համար մրցանակ էստացել Էլիզաբեթ Մոսը

Հայտնի են MTV Movie & TV Awards կինոյի եւ հեռուստատեսության մրցանակների 28-րդ մրցանակաբաշխության հաղթողները, հայտնում է Lenta.ru-ն։

Լավագույն ֆիլմ մրցանակին արժանացել է «Վրիժառուները, վերջնախաղ» կինոնկարը։ Բացի այդ՝ բլոկբաստերը հաղթանակ է տարել «Լավագույն հերոս» եւ «Լավագույն չարագործ» անվանակարգերում. խոսքը Թոնի Սթարկի եւ Թանոսի մասին է։ Marvel ընկերության եւս մեկ ֆիլմ՝ «Կապիտան Մարվելը» արժանացել է «Լավագույն մարտ» մրցանակին։

Կինոյի լավագույն դերասանուհին է ճանաչվել երգչուհի Լեդի Գագան «Աստղը ծնվեց ֆիլմում, իսկ սերիալում լավագույն դերի համար մրցանակ էստացել Էլիզաբեթ Մոսը, որը «Աղախնի պատմություն»-ում մարմնավորել է Քեյթի կերպարը։   

«Գահերի խաղը» դարձել է լավագույն սերիալ, իսկ լավագույն  վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Վերապրել Ար Քելիին» ֆիլմը։