Արախիսի պաստայից ալերգիա ունեցող աղջիկը մահացել է տղայի համբույրից հետո

Արախիսը հայտնի ալերգեն է, դրանից անաֆիլակտիկ շոկ է սկսվում, դժվարանում է շնչառությունը, եւ թթվածին չի հասնում սրտին եւ ուղեղին

Կանադայում 20-ամյա Միրիամը մահացել է այն բանից հետո, երբ տղան համբուրել է նրան: Աղջիկն ալերգիա է ունեցել արախիսի պաստայից, սակայն տղան այդ մասին չի իմացել:

Ինչպես հայտնում է կանադական Journal De Quebec պարբերականը, աղջիկը նաեւ ասթմա է ունեցել:

Համբույրից հետո Միրիամի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Իմանալով, որ տղան արախիսի պաստա է կերել, աղջիկը շտապօգնություն է կանչել: Հիվանդանոցի ճանապարհին աղջիկը մահացել է:

Արախիսը հայտնի ալերգեն է: Դրանից անաֆիլակտիկ շոկ է սկսվում, դժվարանում է շնչառությունը, եւ թթվածին չի հասնում սրտին եւ ուղեղին:    

 NEWS.am Medicine