Որքան շատ է խելքը, այնքան ավելի բարձր է հաճույքի մակարդակը․ Հոգեբան

Մանրամասներ

Հիմարությունը շատ հաճախ կրում է զգացմունքայնության դիմակ։ Հիմար մարդը սխալ արարքի համար նախատվելիս ասում է․ «Ես զգացմունքային մարդ եմ»։ Զգացմունքային ասելով այստեղ պետք է հասկանալ բացասական զգացմունքները․ վախ, տագնապ, ձանձրույթ, ատելություն։

Հոգեբանները վաղուց արդեն պարզել են, որ ինֆորմացիայի պակասը և իրավիճակը գնահատելու անկարողությունը բացասական զգացմունքներ է առաջացնում և՛ խելացի մարդկանց մոտ, և՛ հիմարների։ Սակայն խելացի մարդն իր անհաջողություններից ենթադրություններ է անում, փորձ է ձեռք բերում, և հաջորդ անգամ այդ իրավիճակը նրա համար դառնում է սովորական և բացասական զգացմունքներ չառաջացնող, քանի որ ամեն ինչ պարզ է, անգամ եթե ամեն ինչ չէ, որ հաջողվել է։

Պետք է գործել, և այդժամ այն լիցքերը, որոնք ներդրվել են զգացմունքների մեջ կվերածվեն գործողության։ Հիմար մարդու մոտ այն արտահայտվում է զայրույթով և անհանգստությամբ: Միայն թե զայրացած հիմարն իր ողջ էմոցիաները դատարկում ուրիշների վրա, իսկ անհանգիստներն ամբողջը պահում են իրենց մեջ և հպարտանում դրանով։ Սա հոգեբանական պատրաստվածության ամենավատագույն տեսակն է։ Մարդը խելք հավաքելով ոչ միայն արտաքնապես է հանգստանում, այլ նաև ներքուստ։

Զգացմունքայի՞ն է խելացի մարդը։ Այո, և շատ։ Ուղղակի բոլոր այդ զգացմունքներն ուղղված են դեպի գործը։ Այն հիշեցնում է նավարկելի գետի, որի մակերեսը հարթ է, իսկ ներսում՝ խորություն։ Նրա հոսանքի զորությունը կարող ես զգալ միայն այն ժամանակ, երբ կմտնես գետը։ Ահա, թե ինչու խելացի մարդիկ արտաքնապես այդքան նկատելի չեն։ Զգացմունքային հիմար մարդը նման է լեռնային գետակի, որը շաղ է տալիս իր ջրերը (զայրույթ) կամ ունենում է կտրուկ վայրէջքներ (անհանգստություն)։ Սակայն ցանկացած պարագայում այն նավարկելի չէ։

Եվս մեկ անալոգ, որն արտացոլում է խելքի և զգացմունքների փոխհարաբերությունները։ Խելքը պետք է դիտարկել, որպես խողովակ՝ զգացմունքների համար։ Այդ պատճառով զգացմունքային մարդը պետք է ունենա խելքի ավելի լայն խողովակ, քան քիչ զգացմունքային մարդը։ Այդ պարագայում բոլոր զգացմունքները կուղղվեն դեպի գործը։ Իսկ երբ մարդը զբաղված է գործով, ապա նա ունի ընդամենը մեկ զգացմունք՝ այն էլ դրական՝ հետաքրքրության զգացմունքը։ Այս դեպքում նա հաջողության է հասնում, և բարձր ինտելեկտի լայն խողովակի նրա զգացմունքները միախառնվում են ուրախության անծայրածիր օվկիանոսի հետ։ Շատերը վախենում են խելացի դառնալուց, քանի որ կարծում են, որ իրենք կդառնան անզգացմունք։ Դատարկ վախեր են։ Միայն խելացի մարդիկ կարող են հաճույք ստանալ, և որքան շատ է խելքը, այնքան ավելի բարձր է հաճույքի մակարդակը:

1