Ողջ աշխարհում պրոտեկցիոնիզմը հասել է ռեկորդային բարձր մակարդակի

Առեւտրային խոչընդոտների մեծամասնությունն առաջացել է Չինաստանում եւ Ալժիրում, որոնց հաջորդում են ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը

2018թ. ողջ աշխարհում պրոտեկցիոնիզմը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ ԱՄՆ-Չինաստան առեւտրային սահմանափակումների պատճառով: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում, հաղորդում է Reuters-ը:  

Զեկույցի համաձայն՝ ԵՄ-ի կազմի մեջ չներառված 23 երկիր 45 նոր առեւտրային խոչընդոտ են ստեղծել 2018 թվականին, որի արդյունքում հասել են ռեկորդային մակարդակի՝ 425՝ 59 տարբեր երկրներում: Այդ թվում «ամենախնդրայինը» Չինաստանն ու Ռուսաստանն են:

Առեւտրային խոչընդոտների մեծամասնությունն առաջացել է Չինաստանում եւ Ալժիրում, որոնց հաջորդում են ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը:

«Ողջ աշխարհում տեսնում ենք պրոտեկցիոնիզմի աճող սպառնալիք, հատկապես՝ Չինաստանում եւ ԱՄՆ-ում, եւ դա մտահոգիչ է: Ցավոք, դա գլոբալ միտում է»,- ասել է ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը:

Ընդհանուր առմամբ, նո խոչընդոտներն անդրադարձել են ԵՄ արտահանման վրա՝ 51,4 մլրդ եվրոյի չափով: