Բրյուգեում զբոսաշրջիկների զանգվածային հոսքի հետ կապված միջոցառումներ կձեռնարկեն, որպեսզի այն «Դիսնեյլենդ»-ի չվերածվի

Մանրամասներ
Բրյուգե

Բելգիայի հրաշագեղ քաղաքներից մեկի՝ Բրյուգեի իշխանությունները հայտնել են, որ մոտ ապագայում զբոսաշրջիկների զանգվածային հոսքի հետ կապված միջոցառումներ կձեռնարկեն, որպեսզի Արևմտյան Ֆլանդրիա նահանգի կենտրոնը «Դիսնեյլենդ»-ի չվերածվի, գրում է theguardian.com-ը:

Բրյուգեում

«Զբոսաշրջիկների շրջանում միջնադարյան փոքրիկ Բրյուգեի չափազանց հայտնիությունը կարող է այն նույնքան ծանրաբեռնված դարձնել, որքան «Դիսնեյլենդն» է», - ասել է քաղաքապետը: 

Բրյուգեում

Եվրոպական հրաշագեղ քաղաքի քաղաքապետը հստակեցրել է, որ անհրաժեշտ է վերահսկել ճանապարհորդների թիվը և միևնույն ժամանակ ձգտել «որակյալ» զբոսաշրջության, երբ այցելուները քաղաք են այցելում մի քանի օրով:

Բրյուգեում

Բրյուգեում

Քաղաքապետի կարծիքով՝ Բրյուգեի գլխավոր խնդիրներից մեկը «մեկօրյա» զբոսաշրջիկներն են, որոնք քաղաք են այցելում մեկ օրով և չեն մնում գիշերելու, նշանակում է՝ նյութապես չեն աջակցում քաղաքի զբոսաշրջային արդյունաբերությանը: Նման ճանապարհորդների մեծ մասն այցելում են Բրյուսելից ու Փարիզից:

Բրյուգեում