Երկրի բնակչության 51 տոկոսն օգտվում է համացանցից

Առավել հաճախ համացանց մուտք գործելու սկզբնակետը սմարթֆոնը կամ հեռուստատեսային սարքն է

Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացված ժամանակն աճել է մինչեւ 6.3 ժամ: Մեկ քառորդ դարի ընթացքում համացանցում հայտնվել է 3.8 մլրդ մարդ: Նրանց մեծամասնությունն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում եւ ԱՄՆ-ում: Այդպիսի տվյալները նշված են Bond Capital հիմնադրամի հիմնադիր Մերի Միքերի ամենամյա վերլուծական ամփոփագրում:

Մերի Միքերի տվյալերի համաձայն՝ 2018 թվականին ակտիվորեն աշխատում եւ ժամանցն էր անցկացնում համացանցում 6 տոկոսով ավելի շատ մարդ, քան դրանից մեկ տարի առաջ. 2017 թվականին համացանցն ուներ 3.6 ակտիվ օգտատեր կամ բնակչության 49 տոկոսը: Սակայն այժմ աճի տեմպերը նվազում են, ըստ news.am-ի՝ հաղորդում է «Ինվեստ-Ֆորսայտ»-ը:

Առավել հաճախ համացանց մուտք գործելու սկզբնակետը սմարթֆոնը կամ հեռուստատեսային սարքն է, որոնց միջոցով հասանելի է դառնում մեդիակոնտենտը, որն առավել հաճախ ֆոտոն եւ վիդեոն է: Ամենաարագ աճող հարթակները Instagram-ն ու YouTube-ն են:

Ինչպես նշում է փորձագետը, շատերի մոտ ինտերնետից կախվածությունն այնքան ուժեղ է, որ նրանք վախենում են ձեռքից թողնել բջջային սարքը. չափահաս օգտատերերի 26 տոկոսը պնդում է, որ գտնվում է համացանցում գրեթե անդադար, եւ դա բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Դա մարտահրավեր է ամբողջ թվային աշխարհի եւ ընկերությունների համար, որոնք աշխատում են այդ շուկայում: Հանրության ճնշման ներքո Apple-ը, Google-ը, Facebook-ը եւ YouTube-ը հրաժարվել են ամեն գնով օգտատերերին ներգրավելու հայեցակարգից եւ թողարկել են հավելվածներ կամ գործիքներ, որոնք օգնում են պայքարել տեխնոլոգիական կախվածության դեմ: