Սելենա Գոմեսը դուրս է եկել հոգեբուժարանից

Նա բուժհաստատություն էր տեղափոխվել ընտանիքի կողմից
Սելենա Գոմես

Ամերիկյան հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը լքել է հոգեբուժարանը, որտեղ մեկ ամիս շարունակ բուժում էր ստանում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հոկտեմբերին հոգեբուժարան տեղափոխված երգչուհու բուժումն ընթացել է հատուկ թերապիայի միջոցով:

Նշվում է, որ նա բուժհաստատություն էր տեղափոխվել ընտանիքի կողմից: Սկզբում Գոմեսը հրաժարվել էր այնտեղ մնալ, իսկ երբ բժիշկները նրան չէին ընդառաջել, երգչուհու մոտ հուզական պոռթկում էր տեղի ունեցել:

Աստղի մտերիմներից շատերը հավատացած են, որ նրա հոգեկան վիճակը պայմանավորված էր նախկին ընկերոջ՝ երգիչ Ջասթին Բիբերի՝ ուրիշի հետ նշանադրվելու փաստով:

Սելենա Գոմես