ՖԻՖԱ-ն չեղարկել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԻՖՖ) արգելանքը, որը դրվել էր Մինո Ռայոլայի ֆուտոլային գործունեության վրա, հաղորդում է Goal.com-ը։ Ռայոլան որոշումը վիճարկել է Իտալիայի դատարանում եւ արդացվել է։
Մինո Ռայոլան որակազրկվել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առանց որևէ պատճառաբանության։ ՖԻՖԱ-ն եւս որակազրկել էր Ռայոլային՝ հենվելով ԻՖՖ-ի որոշման վրա։ 51-ամյա գործակալին երեք ամսով արգելվել էր զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ։
Ավելի վաղ Ռայոլան հայտարարել էր, որ բողոքարկելու է ԻՖՖ-ի որոշումը Մարզական վճռաբեկ դատարանում (CAS)։
Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ-ն հանել է բոլոր պատժամիջոցները Ռայոլայի վրայից։ Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչը, Մատեյս դե Լիգտի, Ռոմելու Լուկակուի, Պոլ Պոգբայի գործակալն է։
0Comments