Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը. Մերկել

Լավ է, որ մենք մի քանի տարի շարունակ մեծացրել ենք մեր անվտանգության, մեր Բունդեսվերի բյուջեն, եւ մենք դա կանենք նաեւ հաջորդ տարի

Հաջորդ տարի Գերմանիան կմեծացնի պաշտպանական ծախսերը, հայտարարել է դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով ազգային Զինված ուժերի օրվա առիթով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Լավ է, որ մենք մի քանի տարի շարունակ մեծացրել ենք մեր անվտանգության, մեր Բունդեսվերի բյուջեն, եւ մենք դա կանենք նաեւ հաջորդ տարի»,- ասել է նա:

Մերկելը հավելել է, որ պաշտպանական ծախսերի մեծացումը դրական դեր է խաղում՝ «Գերմանիայի տարածքում անվտանգության եւ միաժամանակ արտասահմանում խաղաղության ապահովման համար»: