Ֆուտբոլ եմ խաղում պատմություն կերտելու համար. Բենզեմա

Մարդիկ երբեմն չեն հասկանում, թե ինչ եմ ես անում խաղադաշտում
 Կարիմ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղից (5:0) հետո հայտարարել է, որ ցանկանում է պատմություն կերտել.

 «Երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, չեմ ցանկանում պարզապես գոլեր խփել: Ցանկանում եմ խաղալ, փոխանցումներ կատարել, գոլեր խփել, անել այն ամենը, ինչ բնորոշ է հարձակվողներին: Ֆուտբոլ եմ խաղում պատմություն կերտելու համար, բայց մարդիկ երբեմն չեն հասկանում, թե ինչ եմ ես անում խաղադաշտում: Սակայն դա ինչ չի հուզում: Ես արդեն 30 տարեկան եմ, երեխաներ ունեմ և նման բաների մասին մտածելու իմաստ չեմ տեսնում»,- Բենզեմայի խոսքը մեջբերել է Marca-ն:

 Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև նշել է, որ ցանկանում է՝ Սանտիագո Սոլարին առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորի «Ռեալը».

 «Իհարե, ես երջանիկ կլինեմ, եթե Սոլարին շարունակի աշխատանքը: Նա մեզ դուր է գալիս: Բարդ է պատկերացնել, որ ակումբը կարճ ժամանակահատվածի համար մարզիչ կհրավիրի, դրա համար կարծում եմ, որ Սոլարին մինչև մրցաշրջանի ավարտը կմնա գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասել է նա: