Սկսել են մերժել դոլարը

Ազգային արժույթի օգտագործման ընդլայնումը փոխշահավետ կլինի

Ռուսաստանն ու ԵՄ-ն կստեղծեն աշխատանքային խումբ, որպես փոխադարձ հաշվարկներն իրականացնեն ռուբլով եւ եվրոյով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Անտոն Սիլուանովի խոսնակ Անդրեյ Լավրովը։ Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, փոխվարչապետ Սիլուանովը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են փոխադարձ առեւտրային գործարքների հաշվարկման համակարգը ազգային արժույթով կատարելու հարցը, ընդ որում խոսքը վերաբերում է նաեւ էներգակիրների հետ կապված հաշվարկներին։ Կողմերը նշել են, որ ազգային արժույթի օգտագործման ընդլայնումը փոխշահավետ կլինի եւ կնվազեցնի ռուսաստանցի եւ եվրոպացի գործարարների համար ռիսկերը, որոնք կարող են առաջանալ դոլարի հետ կապված։ Քննարկվել է նաեւ ռուսական նախագծերում եվրոպական բիզնեսի մասնակցության հարցը։