Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվել

Հետաքննողները նաև հաշվի են առել մեղմացուցիչ հանգամանքները, և իրավական գնահատական է տրվելու նաև սպանվածի՝ Միխայիլ Խաչատուրյանի պահվածիքն

ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է առաջադրել Անջելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին,  2018թ. հունիսին իրենց հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով:

«Հավաքված ապացույցների հիման վրա Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվում»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ 2018թ. հունիսի 27-ին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության գալով, իրենց հոր հանդեպ հակակրանք ունենալով, քույրերը նրան հարվածել են դանակով և մուրճով:

Հետաքննողները նաև հաշվի են առել մեղմացուցիչ հանգամանքները, և իրավական գնահատական է տրվելու նաև սպանվածի՝ Միխայիլ Խաչատուրյանի պահվածիքն: