Ճիշտ սնունդը պետք է ձեր սննդակարգի անբաժան մասը լինի, հակառակ դեպքում դիետաները և սննդակարգից դուրս սնունդը կարող են ավելի բարդեցնել իրավիճակը։ Հիմա ամառ է՝ բանջարեղենի, մրգերի, հատապտուղների ժամանակաշրջան, այս ժամանակահատվածում հրաժարվեք ճարպոտ մսից, կիսաֆաբրիկատներից և այլ վնասակար մթերքներից և օգտվեք ամառային բարիքներից։
Դիետոլոգները նշել են այն 7 մթերքները, որոնք կարող են մաքրել օրգանիզմը։
Բազուկ
Բազուկը միզամուղ հատկություն ունի, ինչը թույլ կտա օրգանիզմն ազատել տոքսիններից, ծանր մետաղներից և այլ վնասակար նյութերից։ Բացի այդ՝ բազուկը պարունակում է նաև բետաին հատուկ թթու, որը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա։
Կաղամբ
Կաղամբն օրգանիզմը հագեցնում է օգտակար մանրաթելերով, որը պայքարում է խոլեստերինի դեմ և կանխարգելում է ծերացումը։
Խնձոր
Խնձորը հարուստ է երկաթով և բազում այլ վիտամիններով ու օրգանական թթուներով։ Իսկ պեկտինը, որը պարունակում է խնձորը, ակտիվորեն պայքարում է ճարպերի դեմ։
Կարմիր պղպեղ
Կարմիր պղպեղը, շնորհիվ բաղադրության մեջ առկա կապսաիցինի (ալկալոիդ, որը պատասխանատու է համի կծվության համար), կարգավորում է նյութափոխանակությունը և աղիների գալարակծկանքը, ինչպես նաև նպաստում է օրգանիզմի ճարպերի քայքայմանը։
Նեխուր
Նեխուրը օրգանիզմը մաքրելու և նիհարելու համար շատ արդյունավետ միջոց է։ Այն պարունակում է մի շարք օգտակար նյութեր՝ կալցիում, ֆոսֆոր, ֆոլաթթու։ Այս բանջարեղենը բարձրացնում է իմունիտետը և կանխարգելում է ինֆեկցիոն հիվանդությունները։
Վարունգ
Վարունգը չունի կալորիականություն, քանի որ հիմնականում կազմված է ջրից։ Այն նաև շատ օգտակար է, ունի միզամուղ և թուլացնող հատկություններ, օրգանիզմից հեռացնում է վտանգավոր նյութերը և ավազը։
Կանաչ թեյ
Հրաժարվեք սուրճից ու սև թեյից և նախընտրությունը տվեք կանաչ թեյին։ Այս ըմպելիքը պարունակում է կատեին օրգանական նյութ, որը երիկամները կարող է պաշտպանել վնասակար ազդեցություններից և քայքայումից։
0Comments