Պատմական խաղ. Տորոնտոն հաղթեց Գոլդեն Սթեյթին և առաջին անգամ դարձավ NBA-ի չեմպիոն

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) նոր չեմպիոն ունի

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) նոր չեմպիոն ունի։

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»-«Տորոնտո Ռեպտորս» եզրափակիչ շարքի 6-րդ խաղում «Տորոնտոն» հաղթանակ տոնեց՝ շարքի հաշիվը դարձնելով 4-2 և պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց NBA-ի չեմպիոն։

Հանդիպումն ավարտվեց 114-110 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից 8 վայրկյան առաջ՝ 110-111 հաշվի ժամանակ, «Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Կարին չկարողացավ 3-միավորանոց նետում կատարել․ այդ դրվագն առանցքային ազդեցություն ունեցավ խաղի արդյունքի վրա։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գոլդեն Սթեյթից» Կլեյ Տոմպսոնն էր, որն աչքի ընկավ 30 միավորով։ Նորընծա չեմպիոնի կազմում 26-ական միավոր վաստակեցին Կայլ Լոուրին և Պասկալ Սիակամը, իսկ Ֆրեդ Վանվլիտի ակտիվում գրանցվեց 22 միավոր։

Նշենք, որ «Տորոնտո Ռեպտորսը» հիմնադրվել է 1995 թվականին և մինչ օրս չէր դարձել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն։