Ընդդիմությունը պետք է հեռու մնա նախկին նախագահների «բերմուդյան եռանկյունուց»

Հենց իրական ընդդիմությունը այդ «բերմուդյան եռանկյունուց» դուրս լինի, ներկայիս իշխանությունների մոտ կարող են խնդիրներ առաջանալ

Հայաստանի վարչապետը շանս ունի պահպանելու բարձր վարկանիշը, քանի դեռ նրա ընդդիմությունն են համարվում երկրի նախկին նախագահները: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Փորձագետի պարզաբանմամբ՝ Հայաստանում ընդդիմությունը քանի դեռ  այս կամ այն կերպ կապված կլինի «բերմուդյան եռանկյան» հետ՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, Փաշինյանը կպահպանի իր բարձր վարկանիշը: «Հենց իրական ընդդիմությունը այդ «բերմուդյան եռանկյունուց» դուրս լինի, ներկայիս իշխանությունների մոտ կարող են խնդիրներ առաջանալ»,- նշեց նա: