Մայրական բնազդն օգնել է փրկել «քնկոտ» երեխայի կյանքը

Երեխան հրաժարվել է կաթ խմել եւ անընդհատ քնել է, երեխայի մոտ սրտի արատ են ախտորոշել, երեխայի սիրտը կարող էր ցանկացած պահի կանգնել, եթե չլիներ մայրական բնազդը

Բժիշկներն ասել են, որ նորածին Ֆրեդիի հետ ամեն ինչ կարգին է, սակայն Նաոմի Սմոլլվուդը զգացել է, որ ինչ-որ բան այն չէ: Իր մայրական բնազդի շնորհիվ՝ երեխայի կյանքը հաջողվել է փրկել:

Նաոմին զգացել է, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ, երբ վերադարձել է ծննդատնից: Երեխան հրաժարվել է կաթ խմել եւ անընդհատ քնել է: Այդ ժամանակ մայրը դիմել է բժիշկներին, որոնք ասել են, որ հավանաբար երեխայի մոտ խիթերի հետ կապված խնդիր է: 2 շաբաթ անց երեխան սկսել է խզխզացնել, սակայն մասնագետները պնդել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:

Այդ ժամանակ Նաոմին որոշել է դիմել այլ բուժհաստատություն, որտեղ պարզվել է, որ երեխայի հետ ամեն ինչ այդքան էլ կարգին չէ: Երեխայի մոտ սրտի արատ են ախտորոշել: Երեխայի սիրտը կարող էր ցանկացած պահի կանգնել, եթե չլիներ մայրական բնազդը: Ֆրեդիի մոտ նաեւ աորտայի սեղմում է նկատվել:

Երեխային շտապ վիրահատել են: Կանխատեսումները սփոփիչ չեն եղել՝ հաշվի առնելով, որ նա ընդամենը 12 օրական է: Վիրահատությունը 10 ժամ է տեւել, որից հետո նրան արհեստական շնչառության սարք են միացրել: Ֆրեդին 2 շաբաթ է անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Որոշ ժամանակ անց փոքրիկի վիճակը լավացել է, եւ նրան դուրս են գրել հիվանդանոցից:

Սակայն կես տարի անց նա կրկին սկսել է թուլանալ, եւ հետազոտությունից հետո բժիշկները եզրակացրել են, որ անհրաժեշտ է սրտի բաց վիրահատություն կատարել, որը հաջող է ավարտվել: Այժմ փոքրիկն առողջ է:

«Եթե Ֆրեդիին չտանեի այդ հիվանդանոց, ապա այս պատմությունն այլ ավարտ կունենար»,- պատմել է երեխայի մայրը: