Բուֆոնը կարող է փոխարինել Կասիլիասին

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բուֆոնի ծառայություններով հետաքրքրված են «Ատալանտան», «Բարսելոնան», «Լացիոն», «Ջենոան», «Բրեշիան» և «Ֆլումինենսեն»

Պորտուգալական «Պորտուն» հետաքրքրված է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ծառայությունով, ով վերջերս է հեռացել ՊՍԺ-ից: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:

Ըստ աղբյուրի պորտուգալական ակումբը դիտարկում է Բուֆոնի թեկնածությունը, որպես Կասիլիասին փոխարինող: 41-ամյա իտալացին ազատ գործակալի կարգավիճակ ունի, և «Պորտու» կարող է տեղափոխվել անվճար:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բուֆոնի ծառայություններով հետաքրքրված են «Ատալանտան», «Բարսելոնան», «Լացիոն», «Ջենոան», «Բրեշիան» և «Ֆլումինենսեն»:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Բուֆոնը մասնակցել է 17 հանդիպման բաց է թողել 18 գոլ: ՊՍԺ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: