«Լուսավոր Հայաստանն» ինչպե՞ս կքվեարկի Հարկային օրենսգրքի փոփոխություններին

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ խմբակցության միասնական որոշում դեռ չկա, պետք է քննարկեն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին: 168.am-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ խմբակցության միասնական որոշում դեռ չկա, պետք է քննարկեն:

Հարցին՝ նախագիծն այնքան թերի է, որ առաջինից երկրորդ ընթերցում հնարավո՞ր չէ լրամշակել, պատգամավորը պատասխանեց, որ առաջինից երկրորդ ընթերցում դեռ անդրադարձ չկա:

«Բայց կան դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ կքննարկեն և հնարավոր է փոխեն, օրինակ՝ զբոսաշրջային տների մասով, ընտանիքի անդամի աշխատանքի օգտագործման հնարավորությունը կքննարկվի, կարծես խոստացել են վերանայել ակցիզային հարկերի տարեկան 4% բարձրացումը, և այլն»,- ասաց նա: