Հայաստանի զբոսաշրջային ներուժը

WTM London 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես
զբ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոյեմբերի 5-7-ը նախաձեռնել է Հայաստանի զբոսաշրջային օպերատորների մասնակցությունը WTM London 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Հայաստանի հետ ցուցահանդեսին ներկայացված է նաև Արցախը՝ ի դեմս Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության։ Այս մասին հայտնում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ ընթացիկ տարում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանի զբոսաշրջային օպերատորները, մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ մասնակցել են ևս 6 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների Իրանում, Գերմանիայում, Դուբայում, Չինաստանում, Ճապոնիայում, այդ թվում՝ «Profi Travel» առցանց ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը ճանաչվել է որպես B2B ձևաչափով մասնակցող լավագույն երկիր։