4 տարում մաքսային արտոնություններ ստացողները 550 մլն դոլարի ներդրում են արել Հայաստանում

Նախարարի խոսքով՝ այդ գումարները ոչ թե մեկ, այլ երեք-հինգ տարվա ծրագրեր են եղել

2015 թվականից ի վեր ներդրումային ծրագրերով կառավարությանն է դիմել և մաքսային արտոնություն ստացել 118 ընկերություն։ Այդ ընկերությունները հայտարարել են իրենց կողմից իրականացվելիք 1,2 միլիարդ դոլար ներդրումների մասին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ այդ գումարները ոչ թե մեկ, այլ երեք-հինգ տարվա ծրագրեր են եղել։ Այդ ծրագրերով հայտարարվել է նաև 10 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերի մասին։

Իսկ փաստացի ներդրումները, ըստ նախարարի, կազմել են ավելի քան 550 միլիոն դոլար, իսկ ստեղծված աշխատատեղերը եղել են 5300։