Աստվածային համբերություն

Վստահ եղեք, որ Ես ձեր կողքին եմ՝ ձեր Զորավարը և Օգնականը՝ Սիրող, Համբերող և Հզոր

 

 

Հունիսի 5

 

Տեր, Քեզ նման արա մեզ: Կերտիր մեզ Քո նմանությամբ:

Իմ որդիներ, կաղապարել՝ նշանակում է՝ մասնատել ու վերստին ձևավորել: Նշանակում է՝ զոհաբերել անձնականը՝ ցանկալի կերպարին նմանվելու համար: Այս ոչ միայն Իմ, այլ նաև ձեր գործն է:

Առանց հապաղելու ճանաչեք անձնականը՝ ձեր ցանկությունների, գործերի և մտածումների մեջ և անմիջապես Ինձ դիմեք օգնության համար, որպեսզի ջնջեմ այն ձեր սրտերից: Սա մի գործ է, որ պահանջում է սերտ համագոծակցություն՝ Իմ և ձեր միջև: ՄԻ ԳՈՐԾ Է, որ հարուցում է նաև վստահության ու ձախողումի զգացում, որովհետև երբ գործը առաջ է գնում, դուք ավելի հստակ եք տեսնում այն ամենը, որ դեռ պիտի կատարվի:

Տեսնում եք Պակասություններ, որոնց մասին գրեթե ոչ մի պատկերացում չունեիք մինչ այդ: Կամ գոնե դրանց համար ոչ մի ցավ չէիք ապրում, իսկ այժմ, ահա, ձեզ նեղություն ու սոսկում են պատճառում:

Քաջություն. այդ արդեն, ինքնին, հաջողության նշան է: Համբերող եղեք ոչ միայն ուրիշների հանդեպ, այլ նաև իրար նկատմամբ:

Երբ նշմարեք քայլ առ քայլ վեր տանող ձեր առաջընթացը, ամեն ինչից զատ՝ շուտով կտիրանաք Աստվածային Համբերության և ձեռք կբերեք հանդուրժելու զորություն բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց անկատարությունները նեղություն էին պատճառում ձեզ:

Ուրեմն, շարունակեք ձեր վերելքը: Առաջ ընթացեք: Համբերություն ունեցեք: Հարատևող եղեք: Վստահ եղեք, որ Ես ձեր կողքին եմ՝ ձեր Զորավարը և Օգնականը՝ Սիրող, Համբերող և Հզոր:

Այո, մենք համագործակցում ենք. ինչպես որ Ես Եմ մասնակից ձեր նեղություններին, վրիպումներին, դժվարություններին, ձախողումներին, այդպես էլ դուք՝ Իմ բարեկամները, մասնակից եղեք Իմ Համբերությանը, Զորությանը և Սիրուն: