Մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգյանին որակում էր որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ․ Իվետա Տոնոյան

Այս դեպքում պետք է հասկանանք, թե, իր ձևակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրած թեկնածուն լեգիտի՞մ է, թե՞ ոչ

Պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը, նշեց, որ նախագահի կողմից 4 անգամ թեկնածու առաջադրելն ու խորհրդարանական մեծամասնության կողմից այդ թեկնածուին մերժելն առնվազն անլուրջ վերաբերմունք է խորհրդարանի, սահմանադրական ինստիտուտի, նախագահի ինստիտուտի նկատմամբ:

Խոսելով Գրիգորյանի թեկնածության մասին՝ Տոնոյանը նշեց, որ մեկ տարի առաջ նույն Գրիգորյանն Արմեն Սարգսյանին որակում էր որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, որպես ոչ լեգիտիմ նախագահ. «Այս դեպքում պետք է հասկանանք, թե, իր ձևակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրած թեկնածուն լեգիտի՞մ է, թե՞ ոչ»: