Նիկոլ Փաշինյանը ձգտում է մենիշխանության. քաղաքագետ

Փաշինյանը դեռ հնչեցրել է իրեն խանգարող երկու հանգամանքի մասին՝ դատական համակարգի եւ ոմն դավաճանների. Աղասի Ենոքյան

Նիկոլ Փաշինյանը ձգտում է մենիշխանության: Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը դեռ հնչեցրել է իրեն խանգարող երկու հանգամանքի մասին՝ դատական համակարգի եւ ոմն դավաճանների: Կլինի նաեւ երրորդ հանգամանքը, սակայն դրա մասին Ենոքյանը նախընտրեց դեռ  չխոսել: Դավաճանների մասին հայտարարությունները Ենոքյանը անհեթեթ համարեց:

«Ստացվում է, մարդիկ տարածքներ են ազատագրել, իսկ հիմա մտադիր են հանձնե՞լ դրանք միայն թե վնասե՞ն Փաշինյանին», -հարց հնչեցրեց Ենոքյանը եւ ինքն էլ պատասխանեց,- ըստ ամենայնի, Փաշինյանը ձգտում է ինչ-որ երաշխիքներ ստեղծել, որպեսզի անհաջողության դեպքում հնարավոր պատերազմում մեղքը որեւէ մեկի վրա բարդի:

Աղասի Ենոքյանը հիշեցրեց, որ Փաշինյանի թիմի կողմից հայտարարված  նպատակները չափազանց հեռու են իրականցվելուց:

«Խորհրդարանը շատ խնդիրներ  ունի: Կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական հեղափոխություն: Դրա փոխարեն պատգամավորները զբաղված են Ալեն Սիմոնյանի նախաձեռնություններով եւ հանձնաժողովների ստեղծմամբ:

Կարեւորագույն ռեսուրսը՝ ժամանակը, ծախսում են անկարեւոր բաների վրա: Անգամ փորձեր չեն ձեռնարկել բարեփոխել դատարանները եւ ընդ որում արգելափակում են: Այսինքն՝ այն, ինչի մասին խոսել են, չեն անում, այլ զբաղված են երկրորդական հարցերով», - նշեց Ենոքյանը:

Վերադառնալով դավաճանների մասին հայտարարությանը՝ Աղասի Ենոքյանը տրամաբանական համարեց, որ եթե արդեն այդպիսիների մասին խոսել են, հարկավոր է անուններ տալ: «Որտեղի՞ց  նման ենթադրություններ, եթե նրանք հայտնաբերված չեն»,- կարծում է Ենոքյանը: Նրա կարծիքով՝ որպես դավաճաններ, ավելի շուտ, նկատի ունեն մարդկանց, որոնք սեփական կարծիքն ունեն եւ Փաշինյանի խամաճիկները չեն:

Ի պատասխան անցյալը փորփրելու եւ անցումային արդարադատության գաղափարի իրական պատճառներին առնչվող հարցին՝ Աղասի Ենոքյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է ոչ միայն մարտի 1, այլեւ հոկտեմբերի 27 (ահաբեկչություն ՀՀ խորհրդարանում – խմբ.), որի վերաբերյալ եւս շատ հարցեր կան: «Հարցը բացահայտումը չէ, այլ Քոչարյանի կալանավորումը: Անցումային արդարադատությունը նույնպես 2 նպատակ է հետապնդում՝ Քոչարյանի կալանավորումը եւ ունեցվածքի վերաբաշխումը»,- նշեց Աղասի Ենոքյանը: