Apple հրաժարվեց հնացած iPhone-երի նորացումից

Apple ընկերությունը ներկայացրել է iOS 13 նորացված օպերացիոն համակարգը, որն iPhone-ի համար մատչելի կլինի 2019 թվականի աշնանը

Հնացած iPhone-երի օգտատերերը չեն կարողանա տեղակայել IOS 13, որը թողարկվելու է աշնանը: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում: Նորացումը հասանելի կլինի iPhone-երի համար՝ սկսած SE-ից եւ 6s-ից, եւ iPad-ների համար (սկսած Air 2-ից եւ Mini 4-ից): Այսպիսով, 5s-ը եւ ավելի հին սարքերը կդադարեն նորացում ստանալ:

Այդ ցուցակում կհայտնվի՞ արդյոք iPhone 6-ը, առայժմ պարզ չէ: Ինչպես արդեն տեղեկացվել է, Apple ընկերությունը ներկայացրել է iOS 13 նորացված օպերացիոն համակարգը, որն iPhone-ի համար մատչելի կլինի 2019 թվականի աշնանը: iOS 13-ում գլխավոր անակնկալներից մեկը կդառնա ավելի մանրամասն քարտեզը՝ հանդերձված բազմաթիվ նոր գործառույթներով:Բացի դրանից, նորացված օպերացիոն համակարգում կբարձրանա օգտատերերի գաղտնիության պաշտպանության մակարդակը: iOS 13-ում iPhone-ը նաեւ կստանա Dark Mode գործառույթն օրվա մութ ժամանակ օգտագործելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: