«Լիվերպուլ»-ը պարտվել է 2 գնդակի տարբերությամբ

«Ինտեր»-«Բարսելոնա» խաղն ավարտվել է ոչ-ոքի
l

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացած 4-րդ տուրի խմբային փուլի հանդիպումները հետևյալ կերպ են ընթացել.

A խմբում «Մոնակո»-ն արտագնա խաղում պարտվել է «Բրյուգե»-ին (0:4), իսկ «Ատլետիկո»-ն տանը հաղթել է Դորտմունդի «Բորուսիա»-ին (2:0):

B խմբի կենտրոնական «Ինտեր»-«Բարսելոնա» խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1, «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ գերազանցել է ՊՍՎ-ին` 2:1:

C խմբում անհավանական արդյունք է գրանցվել «Ցրվենա զվեզդա»-«Լիվերպուլ» խաղում, որտեղ անգլիական թիմը պարտվել է 2 գնդակի տարբերությամբ: Խաղաղ արդյունք է գրանցվել «Նապոլի»-ՊՍԺ խաղում` 1:1:

Եվ վերջին` D խմբում, «Պորտու»-ն 4:1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին, իսկ «Շալկե»-ն «Գալաթասարայ»-ին` 2:2: