Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում խոսելուց առաջ մտածել. Իոաննիսյան

Ալեն Սիմոնյանն ասել է, որ ես հայտնի եմ «թերի գրած Ընտրական օրենսգրքով». Դանիել Իոաննիսյան

Ալեն Սիմոնյանն ասել է, որ ես հայտնի եմ «թերի գրած Ընտրական օրենսգրքով»:

1. Ընտրական օրենսգրքի հեղինակը ՀՀ Կառավարությունն էր: Իսկ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դրան կողմ էր քվեարկել՝ միմիայն գովաբանելով նախագիծը:

2. Թեև ես պատրաստ եմ կրել Ընտրական օրենսգրքի նախագծի բոլոր թերությունների պատասխանատվությունը, բայց դրա վրա աշխատել են բազմաթիվ մարդիկ՝ մեծ մասը Ալենի քաղաքական թիմակիցներ:

3. Ընտրական օրենսգրքի մշակումը ետ-հեղափոխական հայաստանի ամենալուրջ ինստիտուցիոնալ բարեփոխման փորձն էր, որն արվեց աննախադեպ և դեռևս չգերազանցված ներառականությամբ:

Ալենին ևս մեկ անգամ կոչ եմ անում խոսելուց առաջ մտածել:

Դանիել Իոաննիսյան